Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԷՐ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ

21.07.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն աշխատանքային այցով եղավ Սիսիանում: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ  Վարդան Դավթյանն այցելել է  Սիսիանի արվեստի դպրոց, որտեղ քննարկվել են շենքային պայմաններին առնչվող հարցեր: Դպրոցը վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ է ունեցել հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներում: Վ. Դավթյանը խոստացավ դպրոցի սաներին աջակցել պարային հագուստների ձեռքբերման հարցում:
Մարզպետի տեղակալի հաջորդ կանգառը <<Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ում էր: Մարզադպրոցի տնօրեն Աղվան Հակոբյանը ներկայացրել է դպրոցի կենսագրությունը, ծանոթացրել ձեռքբերումներին:
Վարդան Դավթյանն այցելել է նաև Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց, շրջայց կատարել, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին: Կրթօջախի տնօրեն Հրանտ Ազարումյանի հետ քննարկել են խոհանոցային բլոկի բարեկարգման հետ կապված հարցեր՝ կրթօջախի երեխաներին տաք սննդով ապահովելու համար բազային ճաշարան ստեղծելու նպատակով: Վ. Դավթյանը հետաքրքրվեց նաև դպրոցում գործող քիք-բոքսինգի խմբակի հաջողություններով՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել մարզական գույք ձեռքբերելու հարցում:
Այնուհետև մարզպետի տեղակալը եղավ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում: Շրջայցից հետո  կրթօջախի տնօրեն Նաիրա Ստեփանյանը ներկայացրեց դպրոցի գրեթե խարխլված վիճակում գտնվող մարզադահլիճը, ուր խոնավության պատճառով անհնար է դարձել դասապրոցեսի պատշաճ կազմակերպումը:
Այցի շրջանակում Վ. Դավթյանը ծանոթացավ նաև Սիսիան համայնքում իրականացվող պետական և համայնքային ծրագրերի ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50