Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ՝ <<ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

21.07.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Սիսիանում մասնակցել է <<Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն>> տարածաշրջանային ծրագրի քննարկմանը, որին ներկա էին Սիսիանի տարածաշրջանի համայնքապետարանների, հասարակական կառույցների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
<<Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն>> տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է <<Բնության համաշխարհային հիմնադրամի>> (WWF) Կովկասյան ծրագրային գրասենյակի կողմից KFW Զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Ըստ ծրագրի պատասխանատուների՝ այս ծրագիրը կնպաստի պահպանվող տարածքների միջև կապուղիների ձևավորմանը և դրանց բնապահպանական կայունության ընդլայնմանը և կհանդիսանա էկոլոգիական միջանցքներում էկոլոգիապես կայուն հողօգտագործման գործելակերպի կիրառությունը խթանող գործիք: Ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը՝ չկրճատելով գյուղական բնակչության աղքատ խավերի եկամուտը և կիրականացվի երկարաժամկետ <<Պահպանության համաձայնագրերի>> միջոցով, որոնք կնքվում են հողերի կառավարիչների հետ և հիմնված են համապատասխան հողօգտագործման ծրագրերի վրա՝ մշակված շահառուների մասնակցությամբ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզի Արևիս, Բռնակոթ, Մուցք, Սալվարդ, Շաղատ, Թանահատ, Թասիկ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24