Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.07.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն սեփական եկամուտների հավաքագրման առավել ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ներկայացրեց տեղեկատվություն նշված համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման վերաբերյալ սույն թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Նշվեց, որ չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ մարզի միջին ցուցանիշները բարձր են, սակայն կան մի շարք համայնքներ, որտեղ եկամուտների հավաքագրման գործընթացը գտնվում է անբավարար վիճակում: Մասնավորապես, մարզի 4 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը չի գերազանցում 50-60% ցուցանիշը /Տանձավեր, Ուժանիս, Բնունիս, Շվանիձոր/,12 համայնքներում՝ գույքահարկի հավաքագրումը՝ 50%-ը /Անտառաշատ, Եղեգ. Վանեք, Տանձավեր, Ուժանիս, Արևիս ,Լծեն, Իշխանասար/Ղզլջուղ/,Սալվարդ,Տորունիք,Լիճք,Տաշտուն/:
Առանձին համայնքներում ցածր են նաև հողի հարկի հավաքագրման արդյունքերը. հողի հարկի գծով 5 համայնքներում /Տանձավեր, Բարձրավան, Բնունիս, Սոֆլու (Նժդեհ), ք.Մեղրի, Կարճևան/ հարկի գանձումը չի գերազանցում 50%-ը: Մարզի 15 համայնքներում վարձավճարների հավաքագրումը չի գերազանցում 50% ցուցանիշը/Խդրանց, Սրաշեն, Վարդավանք, Տանձավեր, Ուժանիս, Օխտար, Խնձորեսկ, Վերիշեն, Քարաշեն, Ախլաթյան, Անգեղակոթ, Բնունիս, Մուծք, Որոտան /Սիսիան/, Սոֆլու: Զրոյական վիճակում է նաև մարզի 12 համայնքների տեղական տուրքերի հավաքագրումը /Գեղի, Ճակատեն, Սրաշեն, Նոր Աստղաբերդ /Փայահան/, Կոռնիձոր, Տեղ, Աղիտու, Անգեղակոթ, Դարբաս, Շաղաթ, Նյուվադի /Նռնաձոր/:
Մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց, որ մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին սեփական եկամուտների հավաքագրման գործում: Սակայն, ընդգծեց մարզպետը, առանձին համայնքներում մշտապես չի ապահովվում հարկերի հավաքագրման բարձր մակարդակ:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հորդորեց համայնքապետերին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ սեղմ ժամկետում հարկերի հավաքագրման ցուցանիշը 100%-ով ապահովելու համար:
Մարզպետը մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ և Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչությունների պետերին հանձնարարեց նշված համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել:
Քննարկվեցին նաև համայնքային հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղիները նախանշվեցին մարզպետի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24