Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2016>> ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

24.07.2016

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2016>> մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները:
Հուլիսի 23-ին` միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակակիրների պարգևատրմանը, ներկա են գտնվել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, կառավարության անդամներ, մարզպետներ:
Հաղթողներին և մրցանակակիրներին ՀՀ նախագահի վկայագրերը, դրամական պարգևները և հուշանվերները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Ավանդույթի համաձայն դրամական պարգևներ էին սահմանված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ տարիքային չորս խմբերի և հաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցների համար, որը նրանց է հանձնել ՀԱՕԿ նախագահի գլխավոր խորհրդական Ռուբեն Հակոբյանը:
Մրցույթում չորս տարիքային խմբերի ընդհանուր միավորների հաշվարկով 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի, Կոտայքի և Շիրակի թիմերը, որոնք արժանացել են ՀՀ Նախագահի կողմից սահմանված գավաթներին:
Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգևներ են ստացել նաև 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամով:

 

Աղբյուրը՝ http://www.msy.am

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51