Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻՆ

25.07.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Մարզպետը ողջունել է հյուրին, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են տեղում ծանոթանալու մարզի աշխարհագրական առանձնահատկություններին, տնտեսությանը, զարգացման հեռանկարներին ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, քաղաքային ու գյուղական համայնքները, մշակութային արժեքներն ու բնակչության կազմը:
Խոսելով մարզի դիվերսիֆիկացիոն ծրագրի և կենսագործունեության տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին՝ մարզի ղեկավարը ներկայացրել է ոլորտներում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը:
Մարզպետը նաև մատնանշեց համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտները, տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հատկապես ընդգծվել է տուրիզմի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև հումանիտար ուղղություններով համագործակցության հանդեպ հետաքրքրությունը:
Դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնելով Սուրիկ Խաչատրյանին ջերմ ընդունելության և համագործակցության համար՝  հույս է հայտնել, որ ապագայում իրենց բարեկամությունն ու բազմակողմանի համագործակցությունը շարունակական կլինի:
Հանդիպման ավարտին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպման համար՝ վստահություն հայտնելով համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Մարզպետը հույս հայտնեց, որ հետագայում կայանալիք հանդիպումները արգասաբեր կլինեն տարբեր ոլորտներում նորանոր ծրագրերի իրականացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11