Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԴԱՎԹՅԱՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
28.07.2016

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Վարդան Դավթյանը Գորիսում ծանոթացել է վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով կատարված աշխատանքներին: Մարզպետի տեղակալը իրականացված աշխատանքները դրական է գնահատել ու նշել, որ ծրագրով նախատեսված միջոցները օգտագործվել են նպատակային և հասցեական:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված <<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման>> կարգով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի 2016թ. մայիսի 25-ի գրությունը, զբաղվածության աջակցության Սյունիքի մարզային հանձնաժողովը 2016 թվականի մայիսի 26-ի N 2 որոշումով հաստատել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի <<Վանքի-տափ թաղամասի կամուրջի վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման>> ծրագիրը:
Ծրագրի աշխատանքներում ընդգրկվել են զբաղվածության կենտրոնում հաշվառված 9 գործազուրկներ, որոնք օրական ստացել են 5 հազար դրամ վարձատրություն:
Աշխատանքների ընթացքում վերանորոգվել է քաղաքի երկու թաղամասերը իրար կապող միակ հետիոտն կամուրջը, բարեկարգվել դեպի զոհվածների հուշահամալիր և մշակույթի պալատ տանող ճանապարհները: