Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

02.08.2016

 Հուլիսի 31-ին Սյունիքի մարզում ավարտվեց ամառային զորակոչը: Զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան իրականացվել է կազմակերպված ձևով: ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային զինկոմիսարիատների աշխատակիցների ուղեկցությամբ զինակոչիկներն այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղկեպսակներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Զինակոչիկների hայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել միտինգներ, որին մասնակցել և ելույթ են ունեցել մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: Միտինգներն ավարտվել են փոքրիկ համերգներով: Ժամկետային ծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում առավել աչքի ընկած պահեստազորում գտնվող զինծառայողները զինկոմիսարների կողմից արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի:
Ի դեպ, ՀՀ Սյունիքի մարզի տարածքային զինկոմիսարիատները կատարել են պետական առաջադրանքը և ապահովել պլանով նախատեսված համապատասխան թվաքանակով զինակոչիկների ներկայությունն ու համալրումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41