Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԻԿԱՀՈՂԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԵՎ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

08.08.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օգոստոսի 6-ին մասնակցել է Շիկահող գյուղի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման և բացման արարողությանը: Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության անդամներ, բարերարներ, հյուրեր արտերկրից ու Հայաստանից: Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։
Եկեղեցու բացման կապակցությամբ Ս. Խաչատրյանը շնորհավորել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներին: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջել է եկեղեցու տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին 17-րդ դարի կառույց է, որը գտնվում էր փլուզման եզրին: Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականից: Այն իրականացրել է <<Երկիր և մշակույթ>> կազմակերպությունը: Շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև շիկահողցիները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11