Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻՆ

08.08.2016

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տիկնոջ` Լորետա Բարսեղյանի հետ ներկա է գտնվել Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի ավարտական խմբի սաների վերջին հանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, նախակրթարանի շրջանավարտներ, մանկավարժներ և այլոք:
<<Մենք քո ապագան ենք, Հայաստա’ն>> խորագիրը կրող միջոցառմամբ սաները հրաժեշտ տվեցին նախակրթարանին: Նրանք երգ ու պարի միջոցով երախտիքի խոսքեր հղեցին նախակրթարանի անձնակազմին` իրենց մանկությունը գունեղ դարձնելու համար:
Միջոցառման վերջում ՀՀ Սյունիքի մարզպետի տիկին Լորետա Բարսեղյանը նվերներ հանձնեց վերջերս ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլում 3-րդ մրցանակային տեղ զբաղեցրած Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի սաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11