Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՍՅՈՒՆՅԱՑ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ>> ՓԱՌԱՏՈՆԻՆ

12.08.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Գորիսում մասնակցեց <<Սյունյաց ավանդույթներ>> ամենամյա փառատոնին: Միջոցառմանը ներկա էին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ և ուրիշներ:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից ողջունեց ներկաներին փառատոնին իրենց մասնակցության համար: Վ.Դավթյանը իր խոսքում նշեց, որ արդեն ավանդույթ դարձած այս փառատոնը մեծ մասսայականություն վայելելուց բացի նպաստում է նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը: <<Փառատոնի կազմակերպմամբ մենք ակնկալում ենք, որ Գորիսը նորովի կներկայանա և բազմաթիվ բացահայտումներ կանի զանգեզուրյան խոհանոցի յուրահատկությունների, սյունյաց ավանդույթների, ծիսակատարությունների վերաբերյալ>>,- նշեց Վ.Դավթյանը:
Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաև Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցը:
Փառատոնի ընթացքում ներկայացվեցին Սյունյաց աշխարհի բերքուբարիքը, Սյունիքին բնորոշ ճաշատեսակները, ավանդույթներն ու ծեսերը: Ցուցադրվեց օղու թորման, դոշաբի և տոլմայի պատրաստման գործընթացը:
Արդեն երրորդ տարին անցկացվող <<Սյունյաց ավանդույթներ>> փառատոնը կազմակերպել էր <<Արենի փառատոն>> հիմնադրամը` Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի ու էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11