Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2016>> ՓԱՌԱՏՈՆԸ

15.08.2016

 Օգոստոսի 12-ին Կապանում մեկնարկեց <<Ոսանողական ամառ Կապան-2016>> ամենամյա փառատոնը, որին մասնակցում են Կապանի ու հանրապետության տարբեր բուհերում սովորող 150-ից ավելի ուսանողներ:Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում անցկացված միջոցառման բացման հանդիսությանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից ուսանողներին ողջունեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը: Կարևորելով երիտասարդության դերը պետության զարգացման գործում, նշվեց, որ ուսանողներին է վստահված մեր երկրի ապագան, նրանց մեջ են վաղվա մեր երկրի տերերը, և որ Հայաստան աշխարհը հուսալի ձեռքերում է:
Փառատոնի մեկնարկի կապակցությամբ ուսանողներին ողջունեցին նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:
Միջոցառմանը երաժշտական կատարումերով հանդես եկան շնորհալի երիտասարդներ, կապանցի կատարողներ:
Ամենամյա <<Ուսանողական ամառ>> փառատոնը կազմակերպում է Կապանի քաղաքապետարանը: Այս տարի փառատոնի հովանավորը <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ-ն է: Փառատոնի ընթացքում նախատեսվում է մարզական և մշակութային միջոցառումներ, 3 օրյա վրանային ճամբար, ինքնակառավարման օր, երկօրյա այցելություն Արցախ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11