Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2016>> ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

17.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ երեկոյան այցելել է <<Բաղաբերդ>> ճամբար, հանդիպել <<Ուսանողական ամառ Կապան-2016>> փառատոնի շրջանակներում կազմակերպված վրանային ճամբարում հանգստացողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Սարգսյանը, Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը, <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը: Ուսանողները հյուրերին ընդունեցին շուրջպարով:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հետաքրքրվել է ուսանողների առօրյայով, ծանոթացել ճամբարականների պայմաններին, զրուցել նրանց հետ, պատասխանել վերջիններիս հարցերին: Ուսանողների հետ մտքերի փոխանակման ընթացքում մարզպետ Ս.Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց իրականացնելու իրենց գաղափարներն ու նպատակները, ինչպես նաև աջակցել այն առաջադեմ ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել արտերկրում: Անդրադառնալով փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, մարզպետը նշեց, որ պատրաստ է հաջորդ տարի, ուսանողների ընտրությամբ, փառատոնն անցկացնել մեկ այլ վայրում` ավելի բարեկարգ պայմաններում ու ընդլայնված կազմով:
Ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նաև Կապանի քաղաքապետին ու <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ գլխավոր տնօրենին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11