Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

19.08.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի մոտ այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2016 թվականի հուլիսի 11-15-ը ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներին ու արձանագրված թերություններին առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության ղեկավարները:
Մասնավորապես, քննարկվեցին վարչական հսկողության իրականացման, համայնքներում շինարարության և քանդման թույլատվությունների տրամադրման ու ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի ձևակերպման գործառույթներում թույլ տրված խախտումներին, համայնքներից հողային ֆոնդի նպատակային նշանակության փոփոխության, հողհատկացման և տարածքների գործառնական նշանակության փոփոխությունների մասին հայտերի համաձայնեցման նպատակով ներկայացված փաստաթղթային փաթեթները` գործող կարգերի պահանջներին համապատասխան ապահովելու խնդիրներին, ինչպես նաև դրանց համաձայնեցման գործընթացներում տեղ գտած բոլոր թերություններին առնչվող հարցեր:
Հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ Վարդան Դավթյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան լուծումներ և տեղեկացնել արդյունքների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00