Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ

23.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջան: Մարզպետը նախ այցելել է Ույծ համայնք, ուր ներկա է գտնվել համայնքի հիմնանորոգված նախակրթարանի վերաբացմանը: Նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին այս տարվա մայիսին և իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզպետի, գյուղապետարանի և բարերարների աջակցությամբ: Սուրիկ Խաչատրյանը շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու պայմաններին, որից հետո ներկա է գտնվել նախակրթարանի սաների կազմակերպած միջոցառմանը:
Կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետը Ույծ համայնքի ղեկավար Արտակ Ավետյանի ուղեկցությամբ  եղավ համայնքի միջնակարգ դպրոցում: Մարզի ղեկավարը հետաքրքրվել է դպրոցում առկա խնդիրներով, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև դպրոցի տնօրեն Արմիկ Նիկողոսյանի հետ քննարկվեցին կրթօջախը <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրին անցնելու հետ կապված հարցեր: 

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հաջորդ կանգառը Դարբաս գյուղում էր, ուր ներկա է գտնվել ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Դարբաս գյուղական համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41