Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

23.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական բաժնի պատասխանատու Մաթեաս Լիխտենբերգերին: Հանդիպմանը ներկա էին նաև Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատուները:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը, նշելով, որ համագործակցության արդյունքում մարզում շատ խնդիրներ են լուծվել: Վ.Դավթյանն անդրադարձավ նաև Սյունիքում իրականացվելիք մի շարք ծրագրերի, մասնավորապես, վերկանգնվող էներգետիկայի, տեղեկատվական աշխարհագրական համակարգ ստեղծելու, հանքարդյունաբերության կախվածության նվազեցման, նոր աշխատատեղերի ստեղծման, միգրացիայի կանխմանն ու էկոլոգիայի պահպանությանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում Ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին:
Վարդան Դավթյանը տեղեկացրեց, որ այս տարի ակնկալում են ԵԱՀԿ-ի հետ իրականացնել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետությանն ուղղված պիլոտային մի շարք ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մի շարք համայնքներում լուծելու էներգետիկ անվտանգության հետ կապված տարբեր խնդիրներ: Խոսելով աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ներդրման մասին` Վ. Դավթյանը նշեց, որ այն հնարավորություն կընձեռի պատկերավոր վերլուծելու մարզի խնդիրները և որոշել գերակայությունները, զարգացման ուղիները:
Մաթեաս Լիխտենբերգը, անդրադառնալով տնտեսության, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին` իր խոսքում նշել է, որ Սյունիքն այս առումով ունի մեծ հնարավորություններ և հետագա համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև մարզի բնապահպանությանն առնչվող մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00