Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

24.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աջեմյանին և Արտակ Ոսկանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը:
Քննարկվեցին Պարենի համաշխարհային կազմակերպության մանդատի շրջանակներում իրականացվող ծրագրերի և միջոցառումների անցկացման հետ առնչվող հարցեր: Մասնավորապես, ներկայացվեցին մարզում արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների լայն շրջանակ և դրանց անցկացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում  դրանք կյանքի կոչելու հնարավորությունները: Մարզում իրականացված աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների, պատրաստվածության մակարդակի  և ոլորտում առկա խնդիրների  վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բ.Զաքարյանը: Քննարկման ընթացքում եղան նաև առաջարկություններ:
Յիեն Աջեմյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների դեպքում ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու պետական մարմիններին անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման հարցում, մասնավորապես սննդի տրամադրման, տեղափոխման և կապի ապահովման հարցերում:
Վարդան Դավթյանն իր խոսքում կարևորել է կազմակերպության հետ համագործակցությունը և նշել մարզում մարդածին և բնական աղետների ժամանակ տարբեր կառույցների հետ համագործակցության անհրաժեշտությունը: Հանդիպման վերջում մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը` իր մանդատի շրջանակներում նման ծրագրեր իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50