Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՆԱՆՑ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ

25.08.2016

 Օգոստոսի 26-ին Կապանում անցկացվեց կանանց հմտությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքների բարձրացմանն ուղղված դասընթաց մարզի քաղաքներում և գյուղերում բնակվող տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կամ ուղղակի գործունյա կանանց համար: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզում ձեռներեցությամբ զբաղվող կանայք:
Սեմինարն անցկացվեց <<ՀՀ մարզերի ձեռներեց կանայք>>, <<ֆինանսական գիտելիքներ, համագործակցություն բանկերում>>, <<Տուրիզմը որպես նոր զարգացող տնտեսական ճյուղ ՀՀ-ում>>, <<Կանայք և շրջակա միջավայրը>> թեմաների շուրջ:
Դասընթացները հանրապետության մարզերում իրականացնում է Ինթերնեյշնլ Փրոջեքթ Քոնսալթ Գերմանական խորհրդատվական ընկերությունը` Եվրոպական Ներդրումային Բանկի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում: Ծրագրի շնորհիվ Հայաստանի մարզերում բնակվող կանայք հնարավորություն կունենան դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները ներդնել սեփական բիզնեսը զարգացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50