Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՊԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

30.08.2016

  Օգոստոսի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 54 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունյոթ, աշխատանքի տեղավորման՝ տասներկու, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, առողջարանային ուղեգիր հատկացնելու, ավտոտնակի կառուցման, ավտովթարից վնասված մեքենայի փոխհատուցման, վարկ վերցնելու հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երեսուներկուսին տրվել է դրական լուծում, հինգ դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում: Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին տասներկու դիմումները:
Դրական ընթացք են ստացել պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին դիմումները:
Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրվում են ավտոտնակի կառուցման, ավտովթարից վնասված մեքենայի փոխհատուցման, վարկ վերցնելու վերաբերյալ դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50