Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ <<ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ>> ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԳԱՎԱԹՈՎ

01.09.2016

 Օգոստոսի 28-31-ին Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթը, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ և մտավոր սահմանափակումներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սյունիքից մարզը ներկայացրել են 9 մարզիկ, ովքեր մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:
Թիմային հաշվարկով Սյունիքի թիմը արժանացել է 2-րդ մրցանակային տեղին, նաև մրցանակային տեղեր զբաղեցրել անհատական մրցաձևերում: Մրցումների հաղթողները և մրցանակակիրները արժանացել են ՀՀ Նախագահի դրամական մրցանակներին և գավաթներին: Բոլոր անհատական մրցաձևերում 1-ին տեղը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են 150 000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 140 000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 130 000 ՀՀ դրամով: Մրցումների միակ խաղային մրցաձևի՝ բասկետբոլի մրցումներում 1-ին տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամները պարգևատրվել են 130 000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած թիմի անդամները՝ 120 000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը զբաղեցրած թիմի անդամները՝ 110 000 ՀՀ դրամով:
Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին շնորհավորել ու մրցանակները հանձնել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50