Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

01.09.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Գիտելիքի և դպրության օրվա առիթով Գորիսի պետական համալսարանում ներկա է գտնվել հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա Շահան Նաթալիի  (Հակոբ Տեր-Հակոբյան) հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Մեծ հայրենասերի հիշատակը հավերժացնելու նախաձեռնության հեղինակն ու հովանավորը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Կիսանդրու բացման պատիվը տրվեց քանդակի հեղինակ Նարեկ Օրդյանին և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին:
Հուշաքարի բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բարեմաղթանքի խոսք է հղել ուսանողներին, դասախոսական անձնակազմին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Անդրադառնալով Շահան Նաթալիի կյանքին ու գործունեությանը և հիշատակը հավերժացնելու տասնամյակներով ուշացած և սպասված գաղափարին՝ Ս. Խաչատրյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
<<Այսօր քարե արձանի տեսքով համալսարանի բակ վերադարձավ մեծ հայրենասեր, հայ-հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, հայոց Նեմեսիս՝ Հակոբ Տեր-Հակոբյանը: Անցած տարի Հայաստանում և Սփյուռքում Ցեղասպանության 100 ամյակին նվիրված մեծ միջոցառումներ կազմակերպվեցին, հուշակոթողներ կանգնեցվեցին, բայց բոլորս միասին մոռացանք Շահան Նաթալիին, ով իր ժամանակին կարողացավ վրեժխնդիր լինել` անպատիժ չթողնելով Մեծ եղեռնը կազմակերպողներին: Կիսանդրու տեղադրմամբ մենք պարտավոր էինք գոնե ուշացումով հավերժացնել մեծ հայրենասերի հիշատակն ու թողած ավանդը>>:
Միջոցառմանը հնչեցին նաև ստեղծագործություններ Հակոբ Տեր-Հակոբյանի թողած հարուստ գրական ժառանգությունից:
Շահան Նաթալիի կյանքի ու գործեության մասին ելույթներ ունեցան նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը, <<Սյունյաց երկիր>> թերթի խմբագիր Ս.Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության <<Մայր Հայաստան>> ռազմական թանգարանի տնօրեն Ա. Հարությունյանը, <<Ակսել Բակունց>> հիմնադրամի նախագահ Սամվել Հարությունյանը և այլոք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41