Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.09.2016

 Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Մեր ժողովուրդն իր հազարամյա պատմության մեջ միշտ էլ պատկառանք է ունեցել գիտելիքի և կրթության հանդեպ, այն համարելով ամենաարժեքավոր հարստություններից մեկը: Կիրթ հասարակությունն է, որ ունի ավելի մեծ հնարավորություններ՝ դիմակայելու ժամանակի մարտահրավերներին, կազմակերպելու իր կյանքն ու բարեկեցությունը: Այս առումով սյունեցի դպրոցականները ջանք ու եռանդ չեն խնայում գիտակրթական առաջընթացի հետ կապված տարբեր ստուգատեսներում ձեռքբերումներ արձանագրելու համար, իսկ մեդալակիրների թվով հանրապետությունում առաջինը լինելու փաստը վկայում է մեր լեռնաշխարհի մարդկանց ու մեր ուսուցիչների ջանադիր աշխատանքի մասին:
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր ճանաչողության և իմացության աշխարհ բացահայտելու համար ոտք են դնում դպրոցական շեմին: Վստահ եմ, ուսումնառության ընթացքում նրանց հաջողությունն ու հաղթանակը մեր երկրի կայացման գործում ամուր հիմնաքար են դառնալու։
Սիրելի՛ դպրոցականներ, համոզված եմ, որ ուսման մեջ ձեր հաջողություններով դուք ամրապնդելու եք մեր երկրի լուսավոր ու բարեկեցիկ ապագան:
Կրկին շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, ցանկանում ուժ ու եռանդ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41