Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԻ ՄԵԿՆՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

02.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի նստավայրում ընդունել է մարզի ականապատ տարածքների Սրաշեն, Շիկահող, Եղվարդ և Դավիթ Բեկ համայնքների երեխաներին, ովքեր Հայաստանի և Խորվաթիայի ականազերծման կենտոնների նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-12-ը իրենց հանգիստն են անցկացնելու Խորվաթիայի Ադրիատիկ ծովի ափում գտնվող վերականգնողական ճամբարում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, <<Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ.Առաքելյանը, մի շարք համայնքի ղեկավարներ:
Մարզպետ Ս.Խաչատրյանը պատասխանատուներից հետաքրքրվել է երեխաների հանգստի անցկացման պայմաններով, նրանց բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթել: Մարզպետ Ս.Խաչատրյանի կողմից երեխաներին տրվեց դրամական աջակցություն: Մարզի ղեկավարը սահմանամերձ համայնքներում բնակվող երեխաներին նման հնարավորություն ընձեռելու համար իր շնորհակալությունն է հայտնել բոլոր աջակցողներին: Ս. Խաչատրյանը կարևորել է ականազերծման կենտրոնների վերջին տարիների Սյունիքում կատարած աշխատանքները, նշելով, որ դրանց շնորհիվ այսօր մարզում շատ տարածքներ են ականազերծվել:
<<Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ.Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով մարզպետին համգործակցության և աջակցության համար, իր խոսքում նշել է, որ Սյունիքում իրականացված ականազերծման աշխատանքների ընթացքում մշտապես զգացել են մարզային և համայնքային իշխանությունների ցուցաբերած աջակցությունն ու պատրաստակամությունը:
Հանդիպիպումից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ երեխաներն այցելեցին Խնձորեսկի ճոճվող կամուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11