Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ում ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿԻՆ

06.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ողջունելով հյուրին` մարզպետ Ս. Խաչատրյանը բարձր է գնահատել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի հետ տնտեսական կապերի ակտիվացմանն ու տարածքային համագործակցության ամրապնդմանն ուղղված կառուցողական մոտեցումները:
Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար, և նշել, որ առաջին անգամ է Սյունիքում ու տպավորված է մարզի առանձնահատկություններով և բնաշխարհով:
Զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական միջտարածաշրջանային հարաբերությունների համատեքստում ՀՀ Սյունիքի մարզի և Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի հետ հետագա համագործակցությանն առնչվող, մասնավորապես, արտաքին, տեղական ինքնակառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, հումանիտար, մշակույթի, կրթության և տուրիզմի բնագավառներում մի շարք հարցեր:
Մարզպետ Ս. Խաչատրյանը կարևորել է Սյունիքի և Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզերի միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը և նշել, որ նման ձևաչափով գործընկերային կապերի զարգացման առումով առկա է մեծ ներուժ:
Մարզպետ Խաչատրյանը և դեսպան Նազարուկը համակարծիք են եղել, որ Սյունիքի և Մինսկի մարզերն ունեն մեծ ներուժ և վստահություն են հայտնել, որ երկու մարզերի միջև համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան:
Կողմերը երկուստեք կարևորել են երկկողմ փոխգործակցության կայացմանն ու ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել մարզի հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների՝ <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>>, <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> և <<Կապանի լեռնահարստացման կոմբինատ>> ՓԲԸ-երի հետ տնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:
Մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցելության և հետաքրքիր քննարկման համար՝ հույս հայտնելով հետագա համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև փոխադարձ այցելությունների պայմանավորվածություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11