Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆԻ ԲԱԺՆԻ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԵՆԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆԸ

06.09.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Կապանի Բաղաբերդ թաղամասում մասնակցել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության հենակետի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը, ՀՀ Սյունիքի մարզի դատախազ Վ. Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Նորաբաց հենակետում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծանոթացել է հենակետի տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային և քաղաքացիներին սպասարկելու պայմաններին:
Ներկաները վստահություն հայտնեցին, որ համայնքային ոստիկանության նորաբաց հենակետը կնպաստի ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը, քաղաքացիների հետ համագործակցության խորացմանը: Նշվեց, որ այսուհետ թաղամասի բնակիչները համայնքային ոստիկանության նորաբաց հենակետ կարող են դիմել իրենց և համայնքային խնդիրներով, գործակցության առաջարկներով և այլն:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11