Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ

08.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Այցի շրջանակներում մարզի ղեկավարը եղավ տարածաշրջանի մի շարք կրթական ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Մարզպետը Մեղրիի ու Ագարակի քաղաքապետեր Արշավիր Հովհաննիսյանի և Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ նախ այցելեց Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոց, ուր տնօրեն Սիմոն Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի մասնաշենքի տարածքում, ծանոթացել պետական բյուջեով անցյալ տարվանից մեկնարկած դպրոցի վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել դպրոցի խնդիրներով: Մարզպետ Ս. Խաչատրյանը հանձնարարեց սեղմ ժամկետում լուծում տալ կրթօջախի գույքի խնդրին:

Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է աշակերտներին ու մանկավարժներին, շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել: Կրթօջախի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում մարզպետը զրուցել է նրանց հետ, ծանոթացել հուզող խնդիրներին, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները, պատասխանել հարցերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև վարչատարածքային բարեփոխումների իրականացման շրջանակում համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցերի:
Մարզի ղեկավարն այնուհետև այցելել է Ագարակի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է ուսումնական գործընթացին, ինչպես նաև դպրոցին կից կառուցված նորաբաց մասնաշենքի շենքային պայմաններին: Այստեղ նույնպես կար գույքի պակասի խնդիր, այն մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում լուծում կստանա:
Մարզպետ Ս. Խաչատրյանը Լեհվազի նախակրթարանում ու դպրոցում զրուցել է մանկավարժների և աշակերտների հետ, ծանոթացել կրթական գործընթացին,  առկա խնդիրներին:
Մեղրիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է նաև բնակիչներին, զրուցել նրանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները:
Հանդիպման շրջանակում մարզպետին ներկայացվել է նաև տարածաշրջանի կրթական հաստատություններում իրականացվող աշխատանքների ընթացքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11