Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

13.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանի ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի հետ այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության Կապանի բարեգործական ճաշարան: Վ. Դավթյանը շրջել և ծանոթացել է ճաշարանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել ճաշացանկով, զրուցել շահառուների հետ:
Բարեգործական ճաշարանի տնօրեն Լյովա Պողոսյանը ներկայացրեց հաստատության խնդիրները: Անդրադառնալով ճաշարանի տանիքի վերանորոգմանը` Վ. Դավթյանը նշել է, որ մասնագետների կողմից ուսումնասիրություն կատարելուց հետո հնարավորության դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:
Այցի ընթացքում շահառուները իրենց հուզող հարցերով դիմեցին մարզպետարանի ներկայացուցիչներին:
<<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության Կապանի բարեգործական ճաշարանը սպասարկում է հարյուր շահառուի: Այն գործում է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի և Կապանի քաղաքապետարանի աջակցությամբ: <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպությունը Կապանում իրականացնում է նաև <<Տնային խնամք>> ծրագիրը:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալն ու օգնականն այցելեցին նաև <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության <<Արծվաբույն>> տարեցների սպասարկման կենտրոն, հանդիպեցին շահառուներին, հետաքրքրվեցին վերջիններիս առողջական վիճակով, ծանոթացան նրանց խնդիրներին ու մտահոգություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00