Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

15.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց` ծանոթանալու մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա օգոստոսին: Պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքները և նշել, որ դրանք ընթանում են բնականոն հունով:
Մարզադահլիճը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Նախատեսվում է մարզադահլիճի փայտե հիմնահատակը փոխարինել պոլիուրետանային ծածկույթով ու ներկել պատերը: Այն նորոգվում է պետական բյուջեով, շինարարությունն իրականացնում է <<Կապանի Նորոգշին>> ՍՊԸ-ն:
Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում Վ. Դավթյանը նաև շրջել է շենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել մարզիչների ու մարզիկների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00