Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
20.09.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը, Վաչե Գրիգորյանը և մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանն այսօր այցելել են Կապանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ մասնակցել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջացառմանը: Անկախության տոնին նվիրված միջոցառմանը դպրոցում հյուրընկալվել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու մանկավարժական կոլեկտիվը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից ներկաներին անկախության տոնի կապակցությամբ շնորհավորեց մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը` մաղթելով խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ: Վ.Դավթյանը ողջունելի համարեց Կապանի թիվ 2 ավագ և ԼՂՀ-ի Հադրութի միջնակարգ դպրոցների հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ է կրելու:
Երկու կրթօջախների սաները հանդես եկան մշակութային համարներով: Անկախության տոնին ընդառաջ շարունակում են միջոցառումներ անցկացվել նաև մարզի մի շարք ուսումնական հաստություններում: