Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

21.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Տոնական միջոցառումներին ներկա էր նաև աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ անցկացվեց Հանրապետական մաղթանք` հայ ժողովորդի խաղաղ ու բարօր կյանքի համար: Այնուհետև Գարեգին Նժդեհի անվան հրապարակում անցկացվեց զորահանդես՝ Կապանի N զորամասի մասնակցությամբ:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Անկախության տոնին նվիրված միջոցառումները շարունակվեցին Կապանի Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգում, որտեղ մատուցվեց զինվորական ճաշ, անցկացվեցին կապանցի ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն ու տոնական համերգ:
Մարզի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ազգային-պետական գլխավոր տոնի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին` երկրին մաղթել է խաղաղություն, ստեղծագործ կյանք, հայոց բանակին` հզորություն:
Տոնի առիթով բարեմաղթանքի խոսքեր են հղել նաև Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դ. Լոքյանը:
Անկախության 25-ամյակի առիթով ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացած սյունեցիների պարգևները հանձնեց Դ. Լոքյանը: ՏԿԶ նախարարի հուշամեդալով պարգևատրվեցին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանը, իսկ բանակաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար առաջին բանակային կորպուսի հրամանատարության կողմից պատվոգրեր ստացան ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՀՄ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, ազատամարտիկներ:
Անկախության 25-րդ ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով ու հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56