Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ

22.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ընդունել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր սեպտեմբերի 9-16-ին Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքում մասնակցել են <<Բելայա վեժա>> (<<Белая вежа>>) միջազգային թատերական փառատոնին:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորել է փառատոնի մասնակից դերասաններին, շնորհակալություն հայտնել Բրեստում Սյունիքը պատվով ներկայացնելու համար, մաղթել նորանոր հաջողություններ: Մարզպետը հետաքրքրվել է նաև թատրոնի հետագա ծրագրերից:
Կապանի պետական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության ու թատրոնին ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար:
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը <<Բելայա վեժա>> միջազգային թատերական փառատոնում ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի <<Աշնան արև>> ներկայացումը` արժանանալով մասնագիտական հանձնաժողովի հատուկ մրցանակին, իսկ թատրոնի տնօրեն Կ.Արզումանյանը` լավագույն ղեկավար - կազմակերպչի կոչմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15