Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՅԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

24.09.2016

<<Կապանի թիվ 7 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառուցման նպատակով սեպտեմբերի 19-ից դպրոցի աշակերտների ուսուցումն իրականացվում է <<Կապանի թիվ 6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի, նախկին լուսատեխնիկական գործարանի և <<Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղի>> մասնաշենքերում: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ.Ալեքսանյանի, քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանի և տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Ս. Աղաբեկյանի հետ այցելել է նշված հաստատություններ` ծանոթանալու շենքային պայմաններին, առկա խնդիրներին:
Վ.Դավթյանը շրջել է մասնաշենքերում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, հետաքրքրվել տեղափոխության արդյունքում առաջացած խնդիրներով, լսել նրանց մտահոգությունները: Մարզպետի տեղակալը դպրոցի տնօրենների ու պատասխանատուների հետ քննարկել է մասնաշենքերի ջեռուցման, գույքի, ուսումնական գործընթացի, աշակերտների տեղափոխման նպատակով տրանսպորտային միջոց տրամադրելու հետ կապված հարցեր:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում ստորագրված <<Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն>> վարկային համաձայնագրի շրջանակներում այս տարի նախատեսվում է իրականացնել 12 նոր դպրոցների կառուցում, այդ թվում Կապանի <<Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը:
Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է 1225728.0 հազ.դրամ: Դպրոցի ընդհանուր մակերեսը կազմելու է 5670.0 քառ. մ: Կառուցման պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ներկայումս ընթանում են դպրոցի նախկին շենքի քանդման (ապամոնտաժման) աշխատանքները, որն իրականացնում է <<Պրոֆարտշին>> ՍՊԸ-ն: Նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը;
Նոր դպրոցական շենքի շինարարությունը կսկսվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից և շինարարական մրցույթի ամփոփումից հետո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56