Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

26.09.2016

 Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, համայնքապետեր, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ մարզում աշնանացանի աշխատանքների ընթացքի և խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Մարզում այս տարի ցանքատարածությունները կազմել են 35558.3 հա, որից՝ հացահատիկային մշակաբույսեր՝ 26338.6 հա /աշնանացան՝ 17309հա, գարնանացան՝ 4789հա, 3882.5հա գարնանացան այլ հացահատիկային մշակաբույսեր (հաճար, վարսակ), որն ամբողջությամբ հնձվել է: 1097.86 հա բանջարաբոստանային կուլտուրաներից հավաքվել է 620 հա բանջարեղեն, 1770.6 հա կարտոֆիլի ցանքսից՝ 800հա, 2558հա պտուղ-հատապտղից՝ 2450 հա: Ս. Թանգյանը նշեց, որ բերքահավաքը դեռ ընթացքի մեջ է և կանխատեսված 130000տ խոտի համախառն բերքից այսօրվա դրությամբ կուտակվել է 129500 տ: Այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 5000 հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք:
ՀՀ պետական բյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը: 2016թ. պետական բյուջեով մարզին նախատեսված հատկացումներն ըստ ոլորտների ներկայացնելով՝ նշվեց, որ 2016 թվականին մարզպետարանի աշխատակազմին հատկացվել է 527471.3 դրամ, 9 ամսվա համար նախատեսված 3653957.5 դրամից, փաստացի հատկացվել է 348527.62 դրամ, այսինքն նախատեսվածի 95.8 տոկոսը: Կրթության ոլորտին՝ 4586548.8 հազար դրամի դիմաց՝ 9 ամսվա համար նախատեսված 3030081.3 հզ.դրամից հատկացվել է 3019910.5 կամ նախատեսվածի 99.7 տոկոսը, մշակույթի ոլորտին հատկացվել է 97311.1 դրամ, 9 ամսով նախատեսված 63093.4 դրամից՝ 59463.7, այսինքն՝ նախատեսվածի 94.2 տոկոսը:
Հ. Հովհաննիսյանը, ամփոփելով մարզին նախատեսված հատկացումների մասին զեկույցը, նշեց, որ թերակատարումներ չկան, հավելելով, որ մարզին նախատեսված 8,327,880,4 դրամի դիմաց 9 ամսվա կտրվածքով նախատեսված էր 5,599,269.7 դրամ, փաստացի ֆինանսավորվել է՝ 5,440,583.3-ը՝ նախատեսվածի 97.2 տոկոսը:
Հ.Հովհաննիսյանը համայնքապետերին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը:
ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ՀՀ Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի հիմնական միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին: Մասնավորապես,  պլանով և ծրագրերով նախատեսված բոլոր միջոցառումները Սյունիքի մարզային փրկարարական վարչության, մարզպետարանի և քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կողմից իրականացվել են ընդհանուր և օպերատիվ տակտիկական պատրաստության, փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ուղղությամբ: Նշվեց, որ Սյունիքի մարզի 8 դպրոցներում ստեղծվել են մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմեր: Սյունիքի մարզի քաղաքային որոնողափրկարարական թիմը մասնակցել է Գյումրիում անցկացվող Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (SDC) հետ համատեղ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա վարժանքներին: Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ կառավարման մարմինների պատասխանատու աշխատակիցների, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ յուրաքանչյուր եռամսյակ անցկացվել են սեմինար-պարապմունքներ: Սյունիքի մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներն ու բնակչության գույքը գետերի ջրերի վարարումների և սելավների ռիսկերից պաշտպանելու նպատակով կազմվել և հաստատվել է Սյունիքի մարզպետի կողմից գարնանային հեղեղումներից կանխարգելիչ միջոցառումների պլանը:
Օրակարգային հարցերի շրջանակներում բարձրացվեցին մի շարք հարցեր, անդրադարձ եղավ նաև մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցերի:
Ելույթներով հանդես եկան Գորիս և Մեղրի բազմաբնակավայր համայնքների ղեկավարներ Վաչագան Ադունցը և Մխիթար Զաքարյանը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորել է նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններին, մաղթել հաջողություններ և բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նրանք կարդարացնեն ժողովրդի սպասելիքները և ամեն ինչ կանեն տարածքային կառավարումն արդյունավետ իրականացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56