Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

26.09.2016

 ՀՀ Սյունիքի մազրպետ Սուրիկ Խաչատյանն այսօր մասնակցել է Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրի բացման արարողությանը: Խաչքարը կանգնեցվել է Բաղդասարյան ընտանիքի կողմից՝ եկեղեցու 2015թ. խաչի քավոր Էդգար Բաղդասարյանի հովանավորությամբ: Արարողությանը ներկա էին նաև մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը կատարեց Խաչի օրհնության և լվացման կարգ :
Խաչքարի բացման առիթով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց բարերարին նախաձեռնության համար:
Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մարզի ղեկավարը ծանոթացավ եկեղեցու տարածքում Անկախության տոնին նվիրված կապանցի երիտասարդ քանդակագործների առաջին սիմպոզիումի աշխատանքների ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56