Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԱՔԱՐԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

27.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր մասնակցել է Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման և բացման արարողությանը: Ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր: Օծման արարողությունը կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ։
Օծման արարողությունից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջել է եկեղեցու տարածքում, ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մարզի ղեկավարը երախտիքի ու գնահատանքի խոսքեր է հղել բարերաներին` եկեղեցու վերանորոգմանն աջակցելու համար:
Նշենք, որ Սևաքարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վերանորոգվել է բարերար Լևոն Նահապետյանի և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի աջակցությամբ: Այն 19-րդ դարի կառույց է, որը 2012 թվականին մասնակի փլուզվել էր: Եկեղեցու վերականգնող ճարտարապետն է Ստեփան Նալբանդյանը, իսկ շինարարությունը կատարել է <<Կապանի Նորոգշին>> ՍՊԸ-ն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30