Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԵՐԻՆ

28.09.2016

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա է եղել նոր ձևավորված խոշորացված Գորայք, Տեղ և Գորիս համայնքների ավագանիների անդրանիկ նիստերին: Նիստին հրավիրված էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ու Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորել է համայնքների ավագանիների նորընտիր անդամներին և մաղթել արգասաբեր աշխատանք:
Բոլոր երեք համայնքների ավագանիների նիստերի օրակարգում ընդգրկվել էին <<Համայնքի ավագանու կանոնակարգի, համայնքում հանրային բաց լսումների կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի ընդունման>>, <Համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգի ընդունման>>, <<Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի ընդունման>>, <<Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին>>, <<Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերը որոշելու մասին>>, <<Խոշորացված համայնքի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու և նախկին համայնքապետարանների գործունեությունը 2016 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնելու մասին>> հարցերը:
Օրակարգային հարցերից բացի քննարկվեցին համայնքներին առնչվող մի շարք այլ հարցեր, այնուհետև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է համայնքների զարգացման հեռանկարների հետ առնչվող հարցերին, հետաքրքրվել համայնքներում առկա խնդիրներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36