Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՎԱՅՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

29.09.2016

Մեղրիում այսօր անցկացվել է Մեղրի խոշորացված բազմաբնակավայր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին ներկա էին ավագանու բոլոր 11 անդամները: Նիստը վարում էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Նիստին հրավիրվել էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, <<Ագարակի պղմձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Բերեզովսկին, բարձրաստիճան զինվորականներ, տարածաշրւանում գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը ողջույնի խոսքի համար ավագանին ձայնը տվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Մարզպետը շնորհավորեց համայնքի նորընտիր ավագանու անդամներին և համայնքի ղեկավարին՝ ընտրվելու, լիազորությունների ստանձնման և համայնքի ավագանու գործունեության մեկնարկի կապակցությամբ և մաղթեց արգասաբեր ու արդյունավետ աշխատանք:
Այնուհետև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ողջունեց ու շնորհավորեց ավագանու անդամներին՝ բոլորին մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Մխիթար Զաքարյանը ավագանու հաստատմանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը:
Օրակարգում ներառված առաջին հարցը Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու որոշման նախագիծն էր, որն ընդունվեց միաձայն: Կանոնակարգի ընդունումից հետո ավագանու բոլոր անդամներն ընթերցեցին ավագանու երդման տեքստը:
Ընդունվեցին Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու, Մեղրի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգերի, Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի, <<ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, <<Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին որոշումները:
Օրակարգային հարցերից հետո քննարկվեցին  ավագանու առաջիկա նիստի ներկայացվելիք հարցերի առաջնահերթությունները, մասնավորապես, ՀՀ սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տարածաշրջանում իրականացվելիք ծրագրերի նախաձեռնող խումբ ստեղծելու վերաբերյալ:
Ավագանու նիստից հետո մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջել է Մեղրիի համայնքապետարանի շենքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել շենքային պայմաններին ու առկա խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47