Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ>> ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

03.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին Գորիսում մասնակցել է <<Գորիսյան օրեր>> ավանդական տոնակատարությանը:
Միջոցառումների սկիզբը մեկնարկեց Գորիսի Մխիթար Սպարապետի հրապարակից, որտեղ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Գրիգոր Տաթևացու և Գուսան Աշոտի արձաններին: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Վաչագան Ադունցի, համայնքային ու մարզային իշխանությունների, ուժային կառույցների հետ այցելել է Հին Գորիս: Սուրբ Հռիփսիմե եկեղեցում անցկացված ժամերգությունից հետո Հին Գորիսի ամֆիթատրոնի տարածքում ներկայացվեց թատերական ներկայացում, մատուցվեց մատաղ: Տոնի առիթով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորել է գորիսեցիներին ու ներկաներին, բարեմաղթանքի խոսքեր հղել:
Այնուհետև ներկաները ծաղիկներ դրեցին Սերո Խանզադյանի և Ակսել Բակունցի հուշարձաններին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
<<Գորիսյան օրեր>> տոնակատարության շրջանակներում անցկացվեցին ռազմահայրենասիրական, մշակութային, սպորտային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ավանդական հյուրասիրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11