Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

05.10.2016

  Սիրելի՛ ուսուցիչներ,
  Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առիթով:
Գեղեցիկ ավանդույթի վերածված այս օրը ես իմ երախտագիտության խոսքն եմ հղում ձեզ՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ձեր անսահման նվիրումի համար:
Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերն ու առաքելությունը, յուրահատուկ ակնածանքով ու պատկառանքով վերաբերվել նրան:
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ամենօրյա տքնաջան ու ազնիվ աշխատանքով բազմիցս հավաստել եք, որ դուք եք մեր ազգային լավագույն ավանդույթների շարունակականության ապահովման երաշխավորը, մեր երկրի արժանապատիվ ապագայի ու քաղաքացու կերտողը: Ձեր բարեկիրթ ու մեծահոգի վերաբերմունքն ամենամնայուն հիշողություններից է յուրաքանչյուրիս կյանքում: Համոզված եմ, ձեր տքնաջան ու հետևողական աշխատանքի, պատվաբեր առաքելության արդյունքում են նաև ձևավորվել այսօր սահմանին աներեր կանգնած հայ զինվորն ու սպան, մեր երկրի առաջընթացն ապահովող աշխատավորն ու գործարարը, իշխանավորն ու մտավորականը:
  Սիրելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս տոնական օրվա առիթով, մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ ձեր ազգապահպան գործում: Թող ձեր անձնուրաց աշխատանքը միշտ լինի գնահատված, ձեր անխոնջ ջանքերը տան ցանկալի արդյունք և ունենաք ձեր սաներով հպարտանալու բազում առիթներ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11