Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

10.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, և ներկայացնելով նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին իր խոսքում մասնավորապես նշել է, որ այն, ինչ անկնալվում է Սյունիքից, Հայաստանի մարզերի և մարզպետարանների առջև դրված նոր խնդիրների առաջընթացի տեղիք է տալիս: Դավիթ Հարությունյանը խոսելով կառավարության ծրագրերի և մոտեցումների մասին՝ նշել է, որ Սյունիքը պետք է ցույց տա և դառնա օրինակ մյուս մարզերի համար, քանի որ այստեղ են փոփոխություններ տեղի ունենում: Մարզը, իր բոլոր դրական ու բացասական հենքերով հանդերձ, ունի մեծ պոտենցիալ և դրա օգտագործումը մարզպետի առջև է դրված: Դավիթ Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և նշել, որ Վահե Հակոբյանը պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր հերթին շնորհավորելով մարզպետ Վահե Հակոբյանին` հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետը ծանոթ լինելով մարզին՝ կկարողանա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները` կարևորելով մասնավորապես մարդկային ռեսուրսը: Նախարարը հավելեց, որ մարզի ներուժի ճիշտ օգտագործումը կարող է դառնալ լուրջ խթան տնտեսության զարգացման, աղքատության կրճատման և հանրապետությունում բարեկեցիկ տարածք ունենալու հետ կապված հարցերում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացման ռազմավարությանը, վարչատարածքային բարեփոխումների հետ կապված խնդիրներին, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ նախարարը նշեց, որ դրական փորձը ունեցել են Սյունիքում և առաջիկայում նույնպես պետք է անել ամեն ինչ, որպեսզի տնտեսական զարգացումը նկատելի լինի ամբողջ հանրապետության համար: Դավիթ Լոքյանը Վահե Հակոբյանին մաղթեց հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ մարզի զարգացման գործում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար և նշել, որ գործունեության ընթացքում լիարժեքորեն կկատարի իր վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը և բարեկեցությանը, կենսամակարդակի ավելի բարձրացմանը: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշեց.
<<Մեզ համար ամենակարևոր արժեքը մարդն է, և մենք պետք է միասնական լինենք: Անցյալն ու ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք համախմբվել՝ միասնականությամբ դիմակայելու մեր առջև դրված մարտահրավերներին: Հույս ունեմ, որ 2017 թվականին կկարողանաք շոշափելի արդյունքներ ունենալ և ներկայացնել կառավարությանն ու երկրի Նախագահին>>:
Նորանշանակ մարզպետը բարձր է գնահատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած աշխատանքը և հույս հայտնել, որ նրա փորձն ու հմտությունները հետագայում ևս օգտակար կլինեն մարզի կառավարման համակարգում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11