Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

11.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ:
Հանդիպում-խորհրդակցությունն ուներ ավելի շատ ճանաչողական բնույթ: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հաշվետվություններով: Համապատասխան ոլորտների պատասխանատուները նախ ներկայացրեցին վարչությունների ու բաժինների գործառույթներն ու պարտականությունները, այնուհետև ըստ ոլորտների՝ տեղեկատվություն ներկայացրեցին իրենց ստորաբաժանումների ընթացիկ տարվա գործունության վերաբերյալ:
Մարզպետ Վահե Հակոբյանը խոսել է աշխատանքային նոր մոտեցումների, մարզում մի շարք կարևոր ծրագրերի իրականացման և առկա խնդիրների մասին՝ նախանշելով առաջիկա և հետագա անելիքները: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները:
Քննարկվեցին մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր: Ոլորտային մի շարք հարցեր մարզպետն առաջարկեց քննարկել առանձին՝ այլ ձևաչափով հանդիպումների ընթացքում:
Մարզի ղեկավարը հետաքրքրվել է մարզի բնակչության զբաղվածության խնդրով, հողային հարաբերությունների կարգավորման, մարզում հաշվառված որդեգրման ենթակա և մանկատներում գտնվող մարզի երեխաների, խոշորացված համայնքներում աշխատակազմերի կազմավորման, քաղաքացիների ընդունելության անցկացման նոր ձևաչափի, սեփական եկամուտների հավաքագրման և բյուջեի կատարողականի հետ կապված հարցերով:
Անդրադարձ եղավ   բուժհաստատությունների կադրերի համալրման, մարզի գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման գործընթացին, ինչպես նաև մարզի լավագույն արդյունքներ ցուցաբերած ու հաջողություններ արձանագրած դպրոցականներին և ուսանողներին խրախուսելու, նրանց՝ արտասահմանում ուսումնառության նպատակով անվանական կրթաթոշակներ սահմանելու,   հանրային և երիտասարդական խորհուրդների ստեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող մի շարք հարցերի:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ արդեն իսկ առաջիկա օրերին լուծում կստանան խորհրդակցության ընթացքում բարձրացված օրախնդիր մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11