Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

12.10.2016

Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է իրեն պատկանող <<Ավա բիլդինգ>> ընկերությունը:
Ցանկանում ենք իրազեկել, որ <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը տնօրինում է համայնքի միջոցները և գնումների գործընթացում հանդես է գալիս որպես պատվիրատու: Քաղաքային համայնքները համայնքի կարիքների համար գնման ընթացակարգերն իրականացնում են ինքնուրույն` էլեկտրոնային եղանակով: Վերահսկողությունն իրականացվում է <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից:
Գորիս քաղաքային համայնքի 2016թ. հաստատված բյուջեի ֆոնդային մասով նախատեսված միջոցների շրջանակում <<Օրենսդիր և գործադիր մարմիններ. պետական կառավարում>> ծրագրով նախատեսված 34500.0հազ. դրամ կապիտալ ծախսն իրականացնելու նպատակով համայնքապետարանի կողմից հայտարարվել է բաց ընթացակարգ:
Գործընթացի ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում խնդիրը կներկայացվի իրավասու մարմիններին:
Բարձրացված խնդրի վերաբերյալ <<Panorama.am>>-ին տված հարցազրույցում անդրադարձել և պարզաբանում է տվել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ ստորև :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11