Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ՝ ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

14.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ՀՀ Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի հետ այցելել է <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքի շենքի հետնամասում առաջացած սողանքային գոտի: Մարզպետը ծանոթացել է սողանքի գոտում առկա իրավիճակին, պատասխանատունների հետ քննարկել սողանքի վերացման հետ կապված հարցեր:
Վահե Հակոբյանը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել ստեղծված արտակարգ իրավիճակն ու պարզել սողանքի առաջացման իրական պատճառները:
Հոկտեմբերի 14-ին <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքի շենքի հետնամասում առաջացել էր հողի սողք, 150-200 խորանարդ մետր հողային զանգվածը վերևից ներքև էր սողացել: Տուժածներ չկան, վնասվել էր միայն շտապօգնության մեքենան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11