Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԿԱՊԱՆԻ ՕՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

15.10.2016

 <<Կապանի օր>> տոնակատարությանը նվիրված միջոցառումները մեկնարկել են Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ անցկացվեց օրհնության կարգ: Այնուհետև տեղի ունեցավ եկեղեցու բակում կանգնեցված <<Առաջին քանդակագործության սիմպոզիում Կապան-2016>> նախաձեռնության շրջանակներում կերտված խաչքարի բացման և օրհնության արարողությունը: Եկեղեցու տարածքում մարզպետ Վահե Հակոբյանը ծանոթացել է սիմպոզիումի մասնակիցների աշխատանքներին ընթացքին, զրուցել քանդակագործների հետ:
<<Կապանի օր>> տոնակատարության առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11