Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ

18.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի սաներին ու մարզիչներին: Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևի ներկայացուցիչներին վերջերս Գյումրիում անցկացված <<Բարեկամություն 2016>> 9-րդ միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ առաջիկա մրցաշարերում:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել սաներին ու մարզիչներին` մրցաշարում Սյունիքը պատվով ներկայացնելու և հաջողությունների հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ հաղթանակները շարունակական են լինելու:
Հանդիպմաը մարզպետը մարզիչներից հետաքրքրվել է հետագա ծրագրերով և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Մարզադպրոցի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետ Վահե Հակոբյանին ցուցաբերած ուշադրության ու աջակցության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11