Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽՆՁՈՐԵՍԿ ԵՎ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

20.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց է կատարել Գորիս և Տեղ բազմաբնակավայր համայնքների Խնձորեսկ և Տեղ բնակավայրեր: Այցն ուներ նաև ճանաչողական բնույթ: Մարզի ղեկավարը նշված գյուղերում զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները: Մարզպետին ներկայացվել են համայնքային ծրագրերի ընթացքը, բարձրացվել են առկա մի շարք խնդիրներ: Մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և համայնքներում պատասխանատուների հետ տեղում քննարկել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ու դրանց կատարման նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տվել մի շարք հանձնարարականներ: Մարզպետը ծանոթացել է նաև համայնքային ենթակառուցվածքային գործունեությանը, տեղերում համատեղ քննարկել բնակավայրերի զարգացման հեռանկարային ուղղություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եղավ Տեղի թիվ 1,2 և Խնձորեսկի միջնակարգ դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին, առկա խնդիրներին: Վահե Հակոբյանը զրուցել է մանկավարժների ու աշակերտների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11