Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

20.10.2016

 ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի և ՀՀ Սյունիքի մարզպետի N 87-Ա որոշման համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվել է առանձնացված շտաբային ուսումնական մարզումներ՝ <<Կառավարման պահեստային կետերի ստեղծման և դրանց նախապատրաստման կարգի դրույթները>> թեմայով: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում մարզումների անցկացման, քաղաքացիական պաշտպանության ոլորտային ծառայությունների և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների անելիքների մասին: Այնուհետև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը ներկաներին ծանոթացրեց կառավարման պահեստային կետերի ստեղծման և դրանց նախապատրաստման պահանջների, օպերատիվ հաշվարկներում նշվող կետերի, ինչպես նաև աշխատանքային խմբերի գործառույթներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11