Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՌՆԱԿՈԹԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
21.10.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 20-ին Սիսիանի տարածաշրջանում մասնակցել է Բռնակոթի օրվան նվիրված միջոցառումներին: Մարզի ղեկավարը մարզային և համայնքային իշխանությունների հետ ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում նահատակված բռնակոթցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, որից հետո մասնակցել է համայնքային մշակույթի տանը տեղի ունեցած տոնական միջոցառմանը:
Օրվա առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է բռնակոթցիներին, բարեմաղթանքի խոսքեր հղել:
Միջոցառման ընթացքում համառոտ ակնարկով ներկայացվեց գյուղի պատմական և հերոսական անցյալն ու ներկան: Այնուհետև գյուղի դպրոցի և Սիսիանի արվեստի դպրոցի սաները հանդես եկան երաժշտական կատարումներով: