Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ

22.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 20-ին աշխատանքային ճանաչողական այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Այցի ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանին ուղեկցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել Սիսիանի տարածաշրջանի մարզպետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ, քննարկել դպրոցներում առկա խնդիրների հետ կապված մի շարք հարցեր:
Այցի ընթացքում մարզի ղեկավարն այցելել է << Սիսիանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, պատասխանել բարձրացված հարցերին` անդրադարձ կատարելով առողջապահական հաստատության շենքային պայմանների բարելավմանն ու անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցվածությանը վերաբերող խնդիրներին: Մարզպետ Վահե Հակոբյանը բարձրացված խնդիրների շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ ընկերության արդյունավետ գործունեության ուղղությամբ:
Աշխատանքային այցի ավարտին մարզի ղեկավարն այցելել է Սպանդարյան գյուղ, ծանոթացել տեղի դպրոցի շենքային պայմաններին, այնուհետև համապատասխան մասնագետների հետ քննարկել շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր և տվել հանձնարարականներ: Դպրոցի շենքը վթարային է և հիմնանորոգման ենթակա: Մարզպետ Վահե Հակոբյանը զրուցել է դպրոցի մանկավարժների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները, պատասխանել վերջիներիս կողմից տրվող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11