Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ( ԷՋԱՆԱՆՑԻ) ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

28.10.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է անվանի մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) դուստր Ծովինար Գրիգորյանին և մտերիմ ընկերներ Կամո Արզումանյանին և Լևոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, մարզպետ Վահե Հակոբյանին ներկայացվեց Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան 70 ամյակին նվիրված հիշատակի երեկո անցկացնելու նախաձեռնության մասին: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել միջոցառման անցկացման հետ կապված հարցերում:
Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվեցին միջոցառման ծրագրի հետ կապված մի շարք հարցեր, եղան առաջարկություններ: Անդրադարձ եղավ նաև Ռոբերտ Գրիգորյանի կյանքին ու գործունեությանը, ներկայացվեցին հետաքրքրաշարժ պատմություններ նրա կյանքից: Ռ. Գրիգորյանի մտերիմները մարզպետին տեղեկացրեցին նաև նրա՝ Կապանում բաց գրքի տեսքով հուշակոթող ունենալու երազանքի և այն կյանքի կոչելու մասին: Մարզպետի առաջարկությամբ առաջիկայում կհրավիրվեն համապատասխան մասնագետներ՝ այս հարցի շուրջ քննարկումներ անելու նպատակով:
Մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանը 46 տարի աշխատել է Լեռնաձորի հիմնական դպրոցում նախ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, հետո ուսմասվար, ապա տնօրեն: Հեղինակ է 600-ից ավելի հոդվածների, մենագրությունների, ակնարկների, եղել է համամիութենական և հանրապետական ուսուցիչների համագումարների պատգամավոր: Քաջարան, Կապան քաղաքների և Լեռնաձոր գյուղական համայնքի պատվավոր քաղաքացի է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11