Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

28.10.2016

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանի մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ:
Հանդիպման նպատակը մարզի առողջապահության ոլորտին առնչվող խնդիրների քննարկումն էր:
Մասնավորապես, քննարկվել են մարզի բուժհաստատությունների համապատասխան մասնագետների համալրման, առաջարկվող բժշկական ծառայությունների որակյալ մատուցման, ինչպես նաև մարզային առողջապահական համակարգի օպտիմալացմանն ու առողջապահական հաստատությունների արդիական ենթակառուցվածքների ստեղծման և բարելավմանն ուղղված, մի քանի բուժհաստատությունների հիմնանորոգմանն ու վերազինմանը, առաջարկվող բժշկական ծառայությունների որակյալ մատուցմանն ուղղված մի շարք խնդիրներ:
Անդրադառնալավ բուժհաստատություններին նոր մեքենաների տրամադրման և ջեռուցման հարցերի հետ կապված խնդիրներին` Վահե Հակոբյանը նշել է, որ դրանք առաջիկայում լուծում կստանան:
Մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ կառավարությունը, առողջապահության նորանշանակ նախարարն աշխատանքային նոր մոտեցումներ են թելադրում, ուստի պետք է առավել զգոն և հետևողական աշխատանքներ տանել: Մարզի ղեկավարը կարևորել է առողջապահական հիմնարկներում անաշխատունակության կեղծ թերթիկների տրամադրումը բացառելու, բուժհաստատություններում հիվանդների տեղափոխության և սպասարկումը բարելավելու հետ կապված խնդիրները:
Մարզպետ Վահե Հակոբյանը ներկաների ուշադրությունը հրավիրվեց հատկապես առաջիկայում նախատեսվող աուդիտորական ստուգումների վրա, որոնք կանցկացվեն մարզի բուժհաստատություններում, կրթօջախներում և քաղաքապետարաններում: Մարզպետն ընդգծել է, որ խախտումների արձանագրման դեպքում, մասնավորապես, պետբյուջեին վնաս հասցրած բուժհիմնարկների տնօրենները խստագույնս կպատժվեն:
Քննարկվեցին նաև ոլորտին առնչվող այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11